416.92
4.78
387.22
+28
Եղանակը Երևանում
Հայ

9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար

10:15
24 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Որակավորված ֆիթնես մարզիչ Ահարոն Բրաունը նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ, հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով Express հրատարակությանը:

Загружается новость ... "Лево"

Նիհարել ցանկացողներին փորձագետը խորհուրդ է տալիս լավ նախաճաշել՝ ախորժակը գրագետ ձևով կառավարելու համար: Նա նկարագրել է քաշի նվազեցման համար երեք հիանալի նախաճաշ: Առաջին դեպքում նա խորհուրդ է տալիս կաթնամթերք, թռչնամիս, տավարի միս, սպիտակ ձուկ և ծովամթերք: Ոչ յուղալի սպիտակուցով հարուստ սնունդը ավելի արագ է հագեցնում քաղցը և թույլ չի տալիս շատ ուտել:
Առողջ նախաճաշի երկրորդ տարբերակն իր մեջ ներառում է սպիտակուցի, առողջարար ճարպերի և բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքներ, օրինակ, սաղմոն ձուկը, ձուն, մրգերն ու բանջարեղենը: Իսկ առավոտյան սնվելու երրորդ տարբերակը ձվով ուտեստներն են ավոկադոյի, յուղոտ ձկան, սպանախի, սնկի և բանջարեղենի զուգորդմամբ:

Վկայակոչելով անցկացված հետազոտությունը՝ Բրաունը պնդում է, որ առավոտյան ամենօրյա սննդակարգի մեծ մասն ուտելը նվազեցնում է սովը և նպաստում քաշի կորստին:

Նա նշում է, որ ցանկալի է նախաճաշին նախատեսել օրական կալորիաների 50 տոկոսը, 30 տոկոսն ուտել ճաշի ժամանակ, իսկ մնացածը՝ ընթրիքի:

«Փորձարկման մասնակիցները, ովքեր պահում էին այս սննդակարգը, 12 շաբաթում կորցրել են մոտ 9 կգ, իսկ նրանք, ում կերակուր ընդունելու հիմնական ժամանակը ճաշն է, կորցրել են 3,5 կգ»,- ընդգծել է ֆիթնես մարզիչը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել