Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը. խորհուրդներ մաշկաբանի կողմից

04.07.2021, 13:08
Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը. խորհուրդներ մաշկաբանի կողմից
Ինչպե՞ս խնամել մաշկը ամռանը. խորհուրդներ մաշկաբանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամռանը մեր մաշկն առանձնահատաուկ խնամքի և ուշադրության կարիք ունի: Մասնագետները խորհուրդ են տալիս շոգ եղանակի ժամանակ հետևել ջրի քանակին օրգանիզմում և օգտվել քսուքներից:

Մաշկաբանները մի քանի կիրառական խորհուրդներ են տվել այն մասին, թե ինչի վրա է հարկավոր ուշադրություն դարձնել արևապաշտպան միջոցներ ընտրելիս, որքան ժամանակ մնալ արևի տակ և ինչպես խուսափել այրվածքներից:

«Արևապաշտպան քսուքների ընտրությունը բավական բարդ գործ է, քանի որ շուկայում առկա է տարբեր քսուքների լայն տեսականին՝ սկսած ֆիրմային ապրանքանիշերից՝ մինչև անհայտ ծագման քսուքները», - նշում են մաշկաբանները:

Մասնագետները կարծում են, որ արևապաշտպան քսուքներն ընտրելիս ամենակարևորը SPF-ն է (արևապաշտպան գործոն), և որքան բարձր է դրա ցուցանիշը, այնքան ավելի երկար է քսուքը պաշտպանում մաշկը: Ամենօրյա օգտագործման համար ավելի լավ է ընտրել 20-30 SPF–ով քսուքները, իսկ ծովափնյա հանգստի համար՝ 50-60:

Հայաստանում ընդունված չէ սովորական օրերին օգտագործել արևապաշտպան քսուքներ: Դրանք օգտագործվում են միայն ծովափնյա հանգստի ժամանակ, սակայն Երևանի արևը նույնքան վտանգավոր է մաշկի համար, հատկապես՝ օրվա առաջին կեսին:

«Արևապաշտպան քսուքները արևից պաշտպանվելու մեխանիկական միջոցներ չեն, այդ պատճառով հարկավոր է հիշել, որ միջոցը չի սկսի գործել մաշկին քսելուց անմիջապես հետո, այլ` 30–40  րոպե անց, այդ պատճառով արևի ճառագայթների տակ պառկելուց առաջ հարկավոր է սպասել մինչև քսուքը ներծծվի», – նշում են բժիշկները։

Արևապաշտպան միջոցներ գնելիս մասնագետները խորհուրդ են տալիս հաշվի առնել նաև հոտը։ Եթե քսուքն ունի լավ հոտ և չի գրգռում, ապա կարելի է այն գնել։

«Արևապաշտպան միջոցների ամենամեծ վնասը ալերգիան է, այդ պատճառով քսուքի հոտն արդեն ձեզ դուր չի գա։ Հարկավոր է նաև հանգստի մեկնելուց մի քանի օր առաջ գնել քսուքն ու փորձնական օգտագործել։ Արևից ալերգիա ունեցող մարդիկ քսուք գնելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ», – նշում են մաշկաբանները։

Նրանց, ովքեր, այդուհանդերձ, «այրվել են» արևայրուք ընդունելիս, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել սառեցնող միջոցներ և լողանալ շատ գոլ ջրով։

«Գոյություն ունի նվազագույն էրիթրեմիկ չափաբաժին, այսինքն` այն ժամանակը, որը կարելի է անցկացնել արևի ճառագայթների տակ։ Ծովափնյա հանգստի համար դա 30–50 րոպե է, քաղաքի պայմաններում` մի փոքր ավելի քիչ։ Ընդհանրապես, խորհուրդ չի տրվում մեկ ժամ անընդմեջ գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ», – նշում են մասնագետները։–0–