412.9
5.07
388.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ ամեն օր միայն նախաճաշ ուտելու դեպքում

17:37
14 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախաճաշը սննդի ամենակարևոր ընդունումներից է։ Այն կօգնի լիցքավորվել և կդառնա արդյունավետ օրվա սկիզբ։ Բայց հագեցնող նախաճաշի դեպքում անգամ չի կարելի սահմանափակվել միայն դրանով։ Ինչու՞ է դա վտանգավոր և ի՞նչ կլինի մի քանի օր միայն նախաճաշ ուտելու դեպքում, պարզաբանում է championat.com–ը սննդաբան Միլա Միկիտյուկի հետ։

Նախաճաշն, իհարկե, շատ կարևոր է։ Սակայն ոչ պակաս կարևոր է նաև ճաշը։ Եթե դուք ոչ բավարար քանակությամբ բարդ ածխաջրեր եք ստացել կամ օրգանիզմն էներգիայի կարիք ունի, ապա երեկոյան չեք դիմանա ու կսկսեք ամեն ինչ ուտել կրկնակի։ Դա կարող է հանգեցնել ստամոքսում ծանրության առաջացման ու բացասաբար ազդել քնի վրա։

Ցանկալի է բաց չթողնել սննդի ոչ մի ընդունում, չէ՞ որ օրգանիզմը չի ստանա բավարար քանակի սննդարար նյութեր։

Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել օրը երեք անգամ։ Սակայն կան մարդիկ, որոնց համար ավելի հարմար է ամենօրյա մենյուն բաշխել 5 կամ 6 մասերի։ Փորձագետը կարծում է, որ այս հարցում ամեն ինչ անհատական է։ Օրինակ, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է ուտեն օրական երեք անգամ։

Պարտադիր է լրացնել օրական անհրաժեշտ բոլոր կալորիաները։ Կալորիաների դեֆիցիտը հանգեցնում է սթրեսի, և օրգանիզմն անցնում է «էներգիայի պահպանման» ռեժիմի, նյութափոխանակությունը դանդաղում է։

Նիհարելու փոխարեն օրգանիզմը սննդանյութերը կուտակում է «ճարպային ծուղակների» տեսքով։ Խնդիրներ չունենալու համար հետևեք այսպիսի սննդակարգի. նախաճաշը պետք է կազմի կալորիաների օրական նորմայի 20-25%–ը, ճաշը` 35-40%–ը, ընթրիքը`15-20%–ը, մնացածը թողեք սննդի կարճ ընդունումներին։  

Սննդաբանը կարծում է, որ անհնար է մի քանի օր ուտել միայն նախաճաշ։ Օրգանիզմը չի ստանա անհրաժեշտ քանակի սննդանյութեր (սպիտակուց, ճարպ և ածխաջրեր)։ 

Մի քանի օր շարունակ միայն նախաճաշ ուտելու դեպքում դուք ամբողջ օրը կունենաք քաղցի զգացում, մեծ սթրեսի կենթարկեք օրգանիզմը, և երբ սկսեք նորմալ սնվել, օրգանիզմը կսկսի կալորիաներ կուտակել` «որպես պաշար», կարող է տեղի ունենալ հորմոնալ խախտում, զարգանալ գաստրիտ կամ կխորանա արդեն գոյություն ունեցող հիվանդությունը։

Պետք չէ դիմել ռիսկի և փորձարկումներ անել։ Երբ օրգանիզմին տալիս ենք անհրաժեշտ ամեն ինչ, ստանում ենք համապատասխան արդյունք։ Մենք ունենում ենք շատ ուժ և էներգիա, լավ տրամադրություն և բավականաչափ մոտիվացիա, որպեսզի զբաղվենք սպորտով, ակտիվ աշխատենք և ձգտենք ավելի մեծ նպատակների։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
13 Մարտի 2023
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար
10:15
13 Մարտի 2023
Օգտակա՞ր է, արդյոք, նախաճաշից հրաժարվելը
Գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ
12:00
09 Մարտի 2023
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա
14:49
07 Մարտի 2023
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արուսիկ Տիգրանյանը լուսանկար է հրապարակել ծննդատնից, լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:55
02 Մարտի 2023
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ԸԽ–ն զբաղեցրել է Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2023» վարկանիշի երկրորդ հորիզոնականը
11:22
01 Մարտի 2023
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել
Թուրքական Մալաթիայում 150-200 տարի առաջ հայ վարպետների կառուցած տները երկրաշարժից գրեթե չեն վնասվել

11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում