Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները

25.11.2019, 20:25
Ամենաօգտակար մթերքների ցանկացած վարկանիշ հնարավոր չէ պատկերացնել առանց նռան: Եվ ահա այդ մրգի 5 հիանալի հատկությունները
Հրաշագործ միրգ. նռան 5 առավել օգտակար հատկությունները
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենաօգտակար մթերքների ցանկացած վարկանիշ հնարավոր չէ պատկերացնել առանց նռան: Եվ ահա այդ մրգի 5 հիանալի հատկությունները, հայտնում է medikforum.ru-ն:

Պոլիֆենոլները պատասխանատու են նռան հատիկների կարմիր գույնի համար, և հենց դրանք են համարվում կարևոր հակաօքսիդանտներ: Նռան հյութը հարուստ է հակաօքսիդանտներով – դրանք ավելի շատ են, քան ցանկացած այլ հյութի մեջ և երեք անգամ ավելի են, քան կարմիր գինու մեջ: 

Նշանակում է` բջիջները ստանում են թթվածին, ինչպես նաև` քաղցկեղի կանխարգելում: 

Загружается новость ... "Лево"

Նուռը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին: Օրինակ, մեկ նռից կարելի է ստանալ հյութ, որը 40 տոկոսով բաղկացած է այդ վիտամինից: Առավելագույն վիտամինային հյութ ստանալու համար ավելի լավ է ինքնուրույն պատրաստել այն, այլ ոչ թե գնել խանութներից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նռան հյութը կանխարգելում է շագանակագեղձի ուռուցքների զարգացումը: Դրանով իսկ այս հյութը նվազեցնում է քաղցկեղի ռիսկը:

Հակաօքսիդանտները, ինչպես նշում են գիտնականները, դանդաղեցնում են ծերունական թուլամտության զարգացումը: Նուռը նաև պաշտպանում է մեր հիշողությունը:

Ի վերջո, նռան հյութը հրաշքներ է գործում աղիների բորբոքումների նվազեցման և մարսողության բարելավման գործում: Սա Կրոնի հիվանդության, ստամոքսի խոցի և այլ բորբոքային խանգարումների դեպքում լավագույն օգնականն է: -0–