396.08
7.57
405.65
+13
Եղանակը Երևանում
Հայ

5 մթերք, որոնք արագացնում են դեմքի մաշկի ծերացումը

20:25
22 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Դուք կարող եք հսկայական միջոցներ ծախսել երիտասարդացնող թանկարժեք կոսմետիկայի կամ պրոցեդուրների վրա, բայց մաշկը շարունակի ծերանալ: Ինչու՞: Մասնագետները նշում են, որ երիտասարդությունը մեր ներսում է և կախված է ոչ միայն հոգեվիճակից, այլ նաև նրանից, թե ինչ ենք ուտում: Ահա ամենավտանգավոր սննդամթերքների ցուցակն ըստ woman-rules.ru-ի, որոնք արագացնում են մաշկի վաղաժամ ծերացումը:

1. Ածխաջրեր

Դրանց վնասի մասին միանշանակ խոսել չի կարելի, բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Եթե սննդակարգում գերակշռում են բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները, ապա խնդիրները չեն ուշանա: Սպիտակ հացը, մակարոնեղենը և կարտոֆիլը չպետք է կազմեն սննդակարգի հիմքը: Դրանք պարզ շաքարներ են պարունակվում, որոնք, չայրվելու դեպքում, կուտակվում են և դանդաղեցնում կոլագենի արտադրումը: Իսկ կոլագենը պատասխանատու է մեր դեմքի մաշկի գեղեցկության համար:

2. Շաքար

Քաղցրեղենի վնասի մասին մաշկաբանները մշտապես են խոսում: Գլյուկոզայի բարձր մակարդակը դանդաղեցնում է կոլագենի և էլաստանի արտադրումը, որոնք պահում են դեմքը երիտասարդ և առաձգական վիճակում: Երբ դրանց գոյացման արագությունը դանդաղում է, մաշկի վրա կնճիռներ են առաջանում: Ամենաիդեալական տարբերակն ընդհանրապես շաքարից հրաժարվելն է, չէ՞ որ երիտասարդությունն ու գեղեցկությունն ավելի թանկ են:

3. Շաքարի փոխարինիչներ

Ամենից հաճախ սրանք քիմիական են, որոնցից օգուտ չկա, իսկ վնասները մեծ են՝ դրանց չարաշահման դեպքում սննդարար նյութերը դանդաղ են հասնում մաշկին, և այն կնճռոտում է:

4. Ալկոհոլ

Այն ողջ վնասին, որ գործում է ալկոհոլն օրգանիզմի վրա, կարելի է նաև ավելացնել այն, որ այն քայքայում է արյունատար անոթները: Հատկապես դա նկատելի է դեմքի վրա, որտեղ մազանոթները հատկապես մանր են: Արդյունքում մաշկը ձեռք է բերում կարմրագույն երանգ, դառնում է այտուցված և կնճռոտ:

5. Սուր համեմունքներ

Դրանք ջրիկացնում են արյունը և ստիպում քրտինքին ավելի ինտենսիվ արտազատվել՝ միաժամանակ լայնացնելով անոթները: Արդյունքում դեմքին կարող է անոթացանց առաջանալ: Բայց դա վերաբերում է միայն նրանց, ովքեր չարաշահում են սուր համեմունքների օգտագործումը: Իսկ չափավոր օգտագործումը նույնիսկ օգտակար է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ
14:44
26 Օգոստոսի 2022
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են (ՖՈՏՈ)
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ՖՈՏՈ
12:17
26 Օգոստոսի 2022
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
11:00
25 Օգոստոսի 2022
Herbalife Nutrition․ 10 տարի Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Անցած 10 տարվա ընթացքում բազմաթիվ Անկախ Գործընկերներ ամբողջ երկրից ընտրեցին ընկերության ընձեռած բիզնես հնարավորությունները և դարձան Herbalife Nutrition համայնքի մի մասը. ՎԻԴԵՈ
22:13
23 Օգոստոսի 2022
Ուշադրություն, Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում
Կարևոր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է
10:31
15 Օգոստոսի 2022
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
20:26
12 Օգոստոսի 2022
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում