Հայուհիները գրոհում են Instagram–ը. սոցցանցի ամենահայտնի գեղեցկուհիները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք Instagram–ում 5 հայուհիների էջերը, որոնք այսօր ամենահայտնիներից են սոցցանցում։ Այս աղջիկներն ունեն միլիոնավոր երկրպագուներ, իսկ նրանց լուսանկարները հավաքում են հազարավոր like–եր։
1. Քիմ Քարդաշյան (154 մլն բաժանորդ). ամերիկահայ հեռուստաաստղ, դերասանուհի, մոդել և գործարար։ Իր մասնակցությամբ ռեալիթի շոուի օգնությամբ Քիմը ձևավորել է մի ողջ ինդուստրիա` դառնալով մեր օրերի ամենահաջողակ կանանցից մեկը։
2. Գոհար Ավետիսյան (6,6 մլն բաժանորդ). Մոսկվայի ամենահայտնի դիմահարդարն ու beauty բլոգերը։ «Մեյքափի հայ փերին» Instagram-ում ներկայացնում է աներևակայելի փոխակերպումների լուսանկարներ և տեսանյութեր, որոնք միլիոնավոր դիտումներ են գրանցում։
3. Անի Վարդանյան (3,9 մլն բաժանորդ). ռուսաստանաբնակ երգիչ և բլոգեր, որը հանդես է գալիս Anivar կեղծանունով։ Անի Վարդանյանը բազմաթիվ հիթերի հեղինակ է, ունի կախարդական ձայն ու հմայիչ ժպիտ։
4. Ռուբինա Խանզադյան (214 հազ. բաժանորդ). Victoria's Secret–ի առաջին հայ մոդելը։ 22–ամյա Ռուբինան փայլում է ֆոտոշարքերում և նվաճում է հազարավոր մարդկանց սրտերը։