ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանացի և ամերիկացի մասնագետները բացահայտել են, թե որ մթերքը կօգնի 15%-ով խուսափել սիրտ–անոթային համակարգի հիվանդությունների զարգացումից: Այդ մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով «EurekAlert!»-ին:
Загружается новость ... "Лево"
Սրտի կաթվածի ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամեն օր ուտել 150 գր հապալաս: Եթե օգտագործեք նշվածից քիչ քանակ, ապա, ըստ գիտնականների, ոչ մի դրական ազդեցություն չի լինի:
Գիտնականների խոսքերով, հապալասն օգնում է բարելավել արյան շրջանառությունը և ավելացնել անոթների ամրությունը:
«Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով հապալաս են օգտագործում, ցածր է դիաբետի և սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը», - նշվում է հետազոտության մեջ:-0-