424.77
4.34
402.55
+20
Եղանակը Երևանում
Հայ

«Հասցրել է տղամարդուն». Գարիկ Խառլամովը բաժանվում է կնոջից (ՖՈՏՈ)

23:15
22 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Comedy Club»-ի ռեզիդենտ, շոումեն Գարիկ Խառլամովը հայտարարել է իր և կնոջ՝ ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսի բաժանության մասին 8 տարվա ամուսնությունից հետո:

Загружается новость ... "Лево"

Իր Instagram-ի էջում Խառլամովը հրապարակել է Ասմուսի հետ համատեղ լուսանկար և նշել, որ իրենց ճանապարհը չի վերջանում, այլ փոխադրվում է նոր փուլ, որտեղ միշտ կլինի ընկերություն և հարգանք:

«Այո, մենք բաժանվում ենք: Բայց մենք մնում ենք սիրող ծնողներ հիասքանչ դստեր համար: Սրանք հիասքանչ 8 տարիներ էին: Ես անչափ շնորհակալ եմ Քրիստինային դրանց համար և ամենակարևորի համար, ինչ կա մեր կյանքում՝ մեր դստեր համար»,- գրել է նա լուսանկարին կից:

Խառլամովը հայտնել է, որ շուտով շահարկումներ կսկսվեն, այդ պատճառով միանգամից պարզաբանում է, որ «ոչ համավարակը, ոչ «Տեսքստ» ֆիլմը, ոչ մի երրորդ անձ այդ իրավիճակում մեղավոր չէ»: 




«Հիմա ընթանում է ապահարզանի գործընթացը: Սա հեշտ շրջան չէ մեզ համար, այդ պատճառով խնդրում եմ մամուլին ինձ, Քրիստինային և մեր հարազատներին չանհանգստացնել»,- նշել է Խառլամովը:

Ասմուսը նույնպես կիսվել է այս լուրով իր Instagram-ում՝ հրապարակումը սկսելով հումորային արտահայտությամբ:

«8 տարի ամուսնության մեջ. հասցրել եմ տղամարդուն»,- գրել է նա՝ նշելով, որ սա ոչ թե ինքնաբուխ, այլ բավականաչափ վաղուց մտածված և գրեթե մեկ տարի առաջ ձևակերպված որոշում է:


 

Ավելի վաղ համացանցում սկանդալ էր սկսվել դերասանուհի Քրիստինա Ասմուսի անկեղծ տեսարանից հետո Կլիմ Շիպենկոյի «Տեքստ» ֆիլմում: Համացանցում դերասանուհու հասցեին հնչող քննադատություններից զատ, նրան մեղադրում էին ամուսնուն դավաճանելու մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը