Գոհար Ավետիսյանը «համեստ հայկական նախաճաշ» է ցուցադրել (ՎԻԴԵՈ)
12.05.2019,
14:42
Այս օրերին Երևանում գտնվող Գոհար Ավետիսյանը «համեստ հայկական նախաճաշ» է ցուցադրել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի դիմահարդար, կոսմետոլոգ և beauty–բլոգեր Գոհար Ավետիսյանը, ով այս օրերին գտնվում է Երևանում, հրապարակել է տեսանյութ` ցուցադրելով «համեստ հայկական նախաճաշ»։
«Համեստ հայկական նախաճաշ, իսկ ի՞նչ եք նախընտրում դուք նախաճաշին», – գրել է նա Instagram–ում` հրապարակելով երևանյան տեսանյութ։
Տեսանյութը մեկ օրում ունի արդեն ավելի քան 900 հազար դիտում:
Նշենք, որ Գոհարն այս օրերին Երևանում է և Հյուսիսային պողոտայում անցկացրել է վարպետության դասընթաց։–0–