«Եթե մեր կոլեգաներից ոմանք իրենց փոքր-ինչ զուսպ և սոլիդար դրսևորեին...». Արփի Գաբրիելյանն անդրադարձել է իր հղիության լուրը հանրայնացնելու թեմային (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասանուհի Արփի Գաբրիելյանն անդրադարձել է իր հղիությունը հանրայնացնելու թեմային։
«Իրականում... մենք չէինք ցանկանում հանրայնացնել իմ կարգավիճակի մասին լուրը, որովհետև նախ այն շատ նեղ անձնական է, և հետո այս չափազանց դժվարին ժամանակաշրջանը կապված համաճարակի հետ, հավատացեք մենք շատ լավ գիտենք ու հասկանում ենք մարդկանց այսօրվա խնդիրներն ու հոգսերը... Ու եթե մեր լրատվամիջոցներն ու լրագրողները, նաև մեր կոլեգաներից ոմանք, իրենց փոքր- ինչ զուսպ և սոլիդար դրսևորեին, չգրեին ու չխոսեին իմ կարգավիճակի մասին «ինստալայվերում» և կայքերում, առանց մեր ցանկության, համաձայնության և թույլատրության, մենք չէինք հրապարակի ոչ մի լուսանկար, և նույնիսկ հեռուստահաղորդում էլ երևի թե չլիներ», – գրել է Արփին Instagram–ի իր էջում։
Նրա խոսքով, բայց քանի որ ամեն ինչ այդպես դասավորվեց, նրանք որոշեցին իրենք կիսվել իրենց համար շատ սպասված և կարևոր նորությամբ։
Նա նշել է, որ անչափ շնորհակալ է բոլոր շնորհավորանքների, ջերմ ու բարի խոսքերի, մաղթանքների համար։
«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են ուրախանալ ուրիշի երջանկությամբ։ Շնորհակալ եմ նաև այն կանանց և աղջիկներին, ում կարծիքով ես շատ տգեղ եմ, ի տարբերություն ինձ, դուք շաատ գեղեցիկ եք սիրելիներս։ Պարզապես Ուզում եմ ասել... աննկարագրելի երջանիկ եմ , որ պիտի մայրանամ ու ի սրտե ցանկանում եմ բոլոր կանանց, երջանկության այս զգացողությունը: Եղեք բարի, ազնիվ, կամեցող, ներողամիտ և Աստված կպարգևի ձեզ այն երջանկությունը, որին դուք արժանի եք», – գրել է Արփին։
Նշենք, որ մի քանի օրեր առաջ հայտնի դարձավ, որ զույգը որդի է ունենալու։
Հիշեցնենք, որ Արփի Գաբրիելյանը և հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնացել են 2019թ.–ի դեկտեմբերի 14–ին։ Միհրանը նոյեմբերի 17–ին Երևանում կայացած մենահամերգի ժամանակ բեմից ամուսնության առաջարկություն էր արել Արփիին։ Ի դեպ, նոյեմբերի 17–ին Արփին տոնում էր իր ծննդյան օրը։ Զույգն առաջին անգամ էր հանրայնացնում անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է` միասին են։–0–