Էրդողանը հայերենով թվիթ է գրել հայ արքեպիսկոպոսի մահվան կապակցությամբ (ՖՈՏՈ)

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է մարտի 8–ին 62 տարեկանում Ստամբուլի հայկական հիվանդանոցում։ Նա երկար տարիներ տառապել է ծանր հիվանդությունից։
«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն», – գրել է Էրդողանը։
Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն։
— Recep Tayyip Erdoğan (@RT_Erdogan) March 8, 2019
Էրդողանը Twitter–ում նմանատիպ գրառում է կատարել նաև թուրքերենով։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականին նախաձեռնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2018 թվականի մարտի 1–ին Սարգսյանը հարմանագիր ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի դադարեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արդյունքում արձանագրությունների վավերացումը սառեցվեց։-0-