Դիետոլոգները նշել են այն մթերքները, որոնք կօգնեն նիհարել

21.06.2020, 20:58
Հայտնի են այն մթերքները, որոնք կօգնեն նիհարել
Դիետոլոգները նշել են այն մթերքները, որոնք կօգնեն նիհարել
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Օտարերկրացի դիետոլոգները նշել են այն մթերքները, որոնք կօգնեն նիհարել և վերահսկել ախորժակը;

Օրինակ կարելի է սննդակարգում ավելացնել ձու, գրում է medikforum.ru–ն` հղում անելով Health Line հրատարակությանը։

Ինչպես նշել են մասնագետները, խնձորը, որի կազմում կան մեծ թվով օգտակար վիտամիններ, հանքանյութեր, երկաթ և կալցիում, թույլ է տալիս բավականին արագ կարգավորել խախտված նյութափոխանակությունն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ի դեպ, սննդային թելերի և պեկտինի մեծ քանակության շնորհիվ դուք չեք զգա քաղցի զգացում։

Ավելորդ քաշի դեմ պայքարում օգտակար է նաև ձուն։ Այստեղ արագ նիհարելու գաղտնիքը դեղնուցն է, որը պարունակում է բիոտին։

Բացի այդ, ախորժակը վերահսկելու և ավելորդ քաշի դեմ պայքարելու գործում օգնում են ընկույզը, քաղցր կարտոֆիլը, վարսակից պատրաստված ճաշատեսակներն ու յուղոտ ձուկը։

Դիետոլոգները նաև խորհուրդ են տալիս չափավոր քանակով օգտագործել մուգ շոկոլադ, որը բարձրացնում է տրամադրությունը։

Ինչ վերաբերում է հյութերին, ապա քաշի նվազեցման հարցում օգտակար է բնական սուրճը։–0–