Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա

23.01.2021, 10:15
Ներկայացնում ենք բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
Բանանով 3 դիետիկ ըմպելիք, և կազմվածքն անճանաչելի կդառնա
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թեև տարածված կարծիք կա, որ բանանից արժե խուսափել, եթե ցանկանում եք քաշ կորցնել, սակայն դա այդքան էլ այդպես չէ:

Загружается новость ... "Лево"

Բանանը դիետիկ ըմպելիքների ամենացանկալի բաղադրիչներից է` կալիումի, ինչպես նաև նյութափոխանակությունն արագացնող բջջանյութի շնորհիվ:

Կալիումն օգնում է օրգանիզմից ջրի ավելցուկի հեռացմանը: Մեկ բանանը պարունակում է մոտ 450 մգ կալիում:

Բանանը պարունակում է նաև բնական շաքարներ` ֆրուկտոզա, սախարոզա և գլյուկոզա, որոնք էներգիայի հիանալի աղբյուր են, այդ իսկ պատճառով` բանան ուտելով ճնշվում է կեղծ քաղցը, որը հաճախ հանգեցնում է այնպիսի սննդի ընդունման, որից ավելանում է քաշը:

Սմուզիները կամ մրգային/կաթնային խիտ ըմպելիքները հիմնականում ընդկրված են առողջ կենսակերպ վարողների սննդակարգում: Բացի այդ, դրա պատրաստումը գրեթե ժամանակ չի խլում: Fitnessi.ru-ն ներկայացնում է բանանով այդպիսի երեք սմուզիներ, որոնք կօգնեն ազատվել ճարպից և վերականգնել կազմվածքը:

Բանանով և կտավատի սերմերով ըմպելիք

Բաղադրիչներ

• 1 նարինջ
• 1 բանան
• 2 թեյի գդալ կաթնային շիճուկ 
• 2 թեյի գդալ կտավատի սերմ 

Բանանով և հատապտուղներով սմուզի

Բաղադրիչներ

• 1 բանան
• 1 բաժակ հատապտուղ (մորի, ազնվամորի, ելակ)
• 1 թեյի գդալ մեղր
• 1 թեյի գդալ կոճապղպեղ
• կես բաժակ գոլ ջուր

Բանանով և սպանախով ըմպելիք 

Բաղադրիչներ

•1 բանան 
• 20գ լվացած թարմ սպանախ 
• կես բաժակ բնական յոգուրտ կամ մածուն
• քառորդ բաժակ վարսակափաթիլներ 
• 1 թեյի գդալ մեղր

Բոլոր այս ըմպելիքների պատրաստումը նույն եղանակով է` բաղադրիչները խառնվում են բլենդերում: Դրանք խորհուրդ է տրվում խմել առավոտյան նախաճաշին, որովհետև հենց այդ ժամանակ է մեր օրգանիզմն ամբողջությամբ և լավագույնս յուրացնում և զանազանում այն բաղադրիչները, որոնք այրելու են ճարպը: -0-