Բացահայտվել է սրտի համար ամենաօգտակար մթերքը

18.09.2021, 20:23
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար մթերքը

Բացահայտվել է սրտի համար ամենաօգտակար մթերքը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հարվարդի հանրային առողջության դպրոցի բժշկական գիտությունների դոկտոր Մարտա Գուաշ Ֆերեն հայտնել է, որ ընկույզը սրտի համար ամենաօգտակար բուսական մթերքն է, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Vanguardia-ին:

Загружается новость ... "Лево"

 Եվ, այսպիսով ընկույզը պարունակում է ավելի մեծ քանակությամբ ալֆա-լինոլենային թթու, որն օմեգա-3 ճարպաթթուն է: Բժիշկը նշում է, որ նման թթու կա նաև ձկան մեջ: Նաև ընկույզը պարունակում է շատ վիտամիններ, հանքային նյութեր և հակաօքսիդանտներ:

Ֆերեն հավելում է, որ բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ ընկույզի կիրառումը կարող է կանխել սրտի հիվանդությունները, բարելավել լիպիդային պրոֆիլը և հակաբորբոքային ազդեցություն ունենալ: -0-