Ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել. ելակի ազդեցությունն օրգանիզմի վրա

11.05.2021, 21:35
Ելակն աննկարագրելի օգտակար հատապտուղ է։ Այն օգնում է նիհարել և բարելավել ինքնազգացողությունն ու արտաքին տեսքը։ Ցավոք, այն կարող է նաև վնասել
Ավելացնե՞լ, թե՞ պակասեցնել. ելակի ազդեցությունն օրգանիզմի վրա
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ելակն աննկարագրելի օգտակար հատապտուղ է։ Այն օգնում է նիհարել և բարելավել ինքնազգացողությունն ու արտաքին տեսքը։ Ցավոք, այն կարող է նաև վնասել, այնպես որ պետք է չափի մեջ օգտագործել։

tu-baginya.pw
 կայքը ներկայացնում է ելակի օգտակար հատկությունները։

1. Պաշտպանում է սիրտը

Ելակը կարող է բարելավել սրտի առողջությունը։ Գիտնականները պնդում են, որ ելակի կազմում եղած անտոցիանները նվազեցնում են սրտի նոպայի ռիսկը։ Իսկ պոլիֆենոլները կկանխարգելեն տրոմբերի ազդեցությունը։ 

2. Կանգնիր, ծերություն

Ելակի հակաօքսիդանտները ոչ միայն դանդաղեցնում են ծերացումը, այլ նաև պայքարում են ազատ ռադիկալների դեմ` չեզոքացնելով ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը։

3. Քաղցկեղի կանխարգելում

Նույն հակաօքսիդանտները նաև արգելակում են ուռուցքների աճը և նվազեցնում բորբոքումները։ 

4. Քաշի իջեցում 

Ելակն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս և լի է բջջանյութով, որը կարգավորում է արյան մեջ շաքարի տոկոսը և խթանում է նյութափոխանակությունը։ Այն օգտակար է շաքարախտ ունեցողների և ծով մեկնողների համար։

5. Հիշողության բարելավում

Ելակը նպաստում է նեյրոնային կապերի ամրացմանը և բարելավում է կարճաժամկետ հիշողությունը, նվազեցնում է ուղեղի ծերացման պրոցեսները։ 

6. Սուր տեսողություն

Այդ հատապտուղը կանխում է տեսողության խանգարումները և նպաստում է արդեն առկա տկարությունների արագ բուժմանը։

7.Բարձր դիմադրողականություն

Այդ հատապտուղն ավելի շատ С վիտամին է պարունակում, քան մեկ նարինջը։ Այդ պատճառով մրսածության ժամանակ ելակը նույնպես օգնություն է։

Ելակի թերությունները

Ելակում մեծ քանակությամբ նիտրատներ են կուտակվում։ Բացի այդ, ելակում կալիումի բարձր պարունակությունն անհամատեղելի է որոշ դեղերի հետ և կարող է վնասակար լինել երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ 

Կերեք ելակ, բայց չափը մի անցեք։ -0-