«Ասենք ցույց տա՞մ անթիվ-անհամար նամակները, որ ինձ եք գրում»․ Նազենի Հովհաննիսյանը՝ սիրելիի և երեխա ունենալու քննարկումների մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է վայելում Հունաստանում: Նա Instagram–ի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին՝ ցուցադրելով նրանց նամակները։
Դեռ մեկ տարի առաջ Նազենին «Ինստամերկ» նախագծի շրջանակում նշել էր, որ սիրելի ունի։ Նա անդրադարձել է այս հարցին՝ասելով, որ շատ են իրեն գրում այդ մասին։
«Իմ անձնականում ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ։ Ես երբեք չեմ հրապարակի իմ ընկերոջ լուսանկարը (տանել չի կարողանում)»,– գրել է նա:
Նազենին անդրադարձել է նաև հանգստի մասին մարդկանց դիտարկումներին և նշել, թե ինչպես կպլանավորի իր հանգիստը՝ դա իր իրավունքն է։
«Ժամանակս ոնց կտնօրինեմ աշխատանքից դուրս՝ էլի իմ գործն է: Միայն օգնել, աշխատել, բարեգործական օգնությամբ մյուսներին հասնել, ուրիշների հարցերը հա լուծել, անծանոթի կամ մտերիմների հոգսը հոգալ անընդհատ հնարավոր չէ, երբեմն դադար է պետք, մի քիչ էլ մեզ համար մնա ապրելու ժամանակ, լա՞վ….»,-գրել է նա:
Դերասանուհուն պարբերաբար հարց են տալիս նաև՝ պատերազմի օրերին իր այն հայտարարության մասին, երբ ասել էր, որ ավարտից անմիջապես հետո երեխա է ունենալու։
«Ախր էս հարցն ամեն րոպե գրելով բա՞ն է փոխվում։ Ախր մենք «սրտանց կամենալն» ու անտակտությունը ե՞րբ դրեցինք նույն նժարին։ Ախր ձեր կյանքով ապրելը ե՞րբ փոխարինվեց միայն ուրիշի կյանքով ապրելուն։ Ախր էդ անտերը հո սուրճի պատվեր չի»,– գրել է նա՝ նշելով, որ միշտ փորձել է հարցին հումորով պատասխանել, բայց արդեն սպառվում է։
Նազենին շեշտել է, որ ավելի լավ կլիներ, եթե մարդիկ նույն հետևողականությամբ պատկան մարմինների աշխատանքին հետևեին և պահանջեին:
«Ասենք ցույց տա՞մ անթիվ-անհամար նամակները տարբեր հարցերով, որ ինձ եք գրում, ոչ թե պատկան մարմիններին: Գրել չսովորեցին ոմանք, ու էդպես էլ սերունդ ենք դաստիարակում»,-գրել է դերասանուհին:
