Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
20.10.2019,
18:55
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար, գրում է «Մեդիկֆորում»-ը:
Բավարար քնել

Ժամանակակից մարդու կյանքում սթրեսը և աշխատանքը մեծ տեղ է գրավում, բացի այդ, անձնական ժամանակի մեծ մասը ծախսվում է սոցցանցերում և վիրտուալ կյանքի այլ միջոցներով: Բայց բժիշկները նախազգուշացնում են` եթե հետագայում չեք ուզում ունենալ լուրջ հիվանդություններ, ապա շատ կարևոր է կարգավորել քնի և արթմնիության ռեժիմը` քնել և արթնանալ նույն ժամին:
Հոգ տանել աղիների մասին

Վերջին գիտական ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ իմունիտետը և նյարդային համակարգի առողջությունը կախված են աղիքային միջավայրի բակտերիալ կազմից: Որպեսզի աղիներում զարգանան օգտակար բակտերիաները, հարկ է խուսափել մշակված սնունդից, իսկ դրա փոխարեն ուտել թարմ բանջարաղեն և միրգ և ամբողջահատիկի մթերքներ, ինչպես նաև բավարար քանակությամբ ջուր խմել:
Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս չչարաշահել ախտահանիչ և լվացող միջոցները` դրանց գոլորշիները վնասում են աղիների բակտերիաներին:
Կատարել շնչառական վարժություններ

Մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց հետո և քնելուց առաջ 5 րոպեի ընթացքում կատարել շնչառական վարժություններ` կատարել դանդաղ և խորը շունչ և արտաշունչ: Այդպիսի վարժություններն ամրացնում են առողջությունը` կարգավորում են սրտի զարկերն ու ճնշումը, ինչպես նաև արյունատար համակարգն ապահովում են լրացուցիչ թթվածնով:
Սնվել միևնույն ժամին

Գիտնականները պնդում են, որ մեր մարմինը սիրում է կայուն սովորություններ, որոնք կարգուկանոն են ստեղծում օրգանիզմում: Այդ իսկ պատճառով քնել և սնվել պետք է նույն ժամերին:
Ջուր խմել

Այս հեղուկն անփոխարինելի է առողջության համար: Նախևառաջ, ջրից է պետք սկսել օրը: Ավելորդ քաշով մարդկանց համար օգտակար է ջուր խմել ուտելուց առաջ: -0-