Արդյո՞ք թարթչաներկը վնասակար է առողջությանը. պարզաբանում են բժիշկները
23.11.2019,
20:27
Արդյո՞ք թարթչաներկը վնասակար է առողջությանը. պարզաբանում են բժիշկները
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի բժիշկներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ժամանակակից կանանց մեծ մասը գրեթե միշտ օգտագործում է կոսմետիկա, հատկապես` աչքերի շրջանում։ Մասնագետները նշել են, որ թարթչաներկի ամենօրյա օգտագործումը վտանգավոր է առողջությանը, գրում է www.medikforum.ru–ն` հղում անելով Mirror–ին։
Պատմական տվյալները վկայում են, որ առաջին թարթչաներկը ստեղծվել է դեռևս 4000 տարի առաջ եգիպտացիների կողմից։ Հիմա թարթչաներկի բաղադրությունն ամեն կերպ կատարելագործվում է` թարթիչներին ծավալ հաղորդելու համար։ Կանայք ամեն օր օգտագործում են թարթչաներկ` անգամ չմտածելով,որ այն կարող է վնասել աչքերին։
Մաշկաբան Ալեքսիս Գրանիտը, որը ներկայացնում է Cadogan Clinic–ը, նշել է, որ քնելուց առաջ հարկավոր է մաքրել դիմահարդարումը, քանի որ դեկորատիվ կոսմետիկան կարող է հանգեցնել գրգռվածության, բորբոքման, ինֆեկցիաների, որոնց հետանքով թարթիչները կարող են պարզապես թափվել։
Մեկ այլ փորձագետ` Չերի Սմիթ–Ջեյնսը, ով ակնաբույժների բրիտանական ասոցիացիայի մասնագետ է, նշել է, որ թարթչաներկի ամենօրյա օգտագործման դեպքում հնարավոր է վնասել արցունքային թաղանթը, ինչի հետևանքով արցունքները սկսում են արագ գոլորշիանալ, ինչն էլ հանգեցնում է աչքերի չորության և գրգռվածության։
Փորձագետն ընդգծել է, որ աչքերի համար ցանկացած կոսմետիկայի օգտագործում կարող է հանգեցնել գրգռվածության, քանի որ թարթչաներկը քսելուց մի քանի րոպե անց կարող է հայտնվել աչքի խնձորակում։ Թարթչաներկի բացասական ազդեցությունն ուժեղանում է դրա վրա ջուր ավելացնելուց հետո։
Եղջերաթաղանթի վարակը բավականին հազվագյուտ երևույթ է, սակայն դա կարող է պատահել չափից շատ թարթչաներկ քսելու և հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։
«Հնարավոր է վարակել աչքը, եթե կինը վրձնով պատահաբար քերծել է աչքը», – նշել է Սմիթ–Ջեյնսը։–0–
Загружается новость ... "Лево"