Արչին ավագ եղբայր է դառնալու. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային (ՖՈՏՈ)

15.02.2021, 12:17
Արչին ավագ եղբայր է դառնալու. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային. ՖՈՏՈ
Արչին ավագ եղբայր է դառնալու. արքայազն Հարին ու Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը սպասում են իրենց երկրորդ երեխային, այս մասին նշվում է Մեգանի Instagram–ի էջում։

«Սասեքսի դուքսն ու դքսուհին սպասում են իրենց երկրորդ երեխային։ Արչին ավագ եղբայր է դառնալու»,- նշվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մեգանն ու Հարին անչափ ուրախ են այդ կապակցությամբ։

Մեգանի հղիության մասին լուրը զույգն ուղեկցել է հիանալի սև–սպիտակ լուսանկարով, որն արվել է iPad–ով իրենց ընկերոջ Միսան Հարիմանի կողմից, ով լուսանկարիչ է։

Լուսանկարում երևում է Մեգանի կլորիկ փորիկը։

Մեգանի և Հարիի լուսանկարը կարող եք դիտել հետևյալ հղմամբ։–0–