ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասանուհի Քեթրին ՄաքՖիի և երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի միջև 34 տարվա տարբերություն է, սակայն դա չի խանգարել ո′չ նրանց սիրուն, ո′չ գեղեցիկ հարսանիքին, որը տեղի է ունեցել հունիսի 28–ին Լոնդոնում։
Պսակադրությունը տեղի է ունեցել Քենսինգթոնում գտնվող հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում` 100 հյուրերի ներկայությամբ, որոնց թվում են հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ու դիզայներ Զակ Պոզենը, ով ի դեպ 35–ամյա Քեթրինի հարսանեկան զգեստի հեղինակն է, գրում է 7sisters.ru–ն։
Պաշտոնական մասից հետո նորապսակներն ու նրանց մտարիմները հարսանեկան երեկույթը նշել են Մեյֆերում գտնվող Oswalds Club–ում։ Այնտեղ Քեթրինը ներկայացել է հարսանեկան երկրորդ զգեստով` կարված երկնագույն մետաքսից։ Դերասանուհին հասցրել է սոցցանցերում տեղեկացնել, որ վերցրել է ամուսնու ազգանունը, և հիմա նա Քեթրին Ֆոսթեր է։
Դևիդ Ֆոսթերը կանադացի երաժիշտ է և երաժշտության պատմության ամենահաջողակ պրոդյուսերներից մեկը, նա «Սիրունիկը» ֆիլմում հնչող «No Explanation» երգի հեղինակն է։ Ֆոսթերը 16 անգամ արժանացել է Գրեմմիի, որից երեքը` «Տարվա լավագույն պրոդյուսեր» անվանակարգում։
Դևիդը նախկինում 4 անգամ ամուսնացած է եղել, այդ թվում` թոփ–մոդելներ Ջիջի և Բելլա Հադիդների մոր` Իոլանդա Հադիդի հետ (2007–2017թթ.)։ Ֆոսթերն ունի 5 դուստր և 7 թոռ։
Քեթրինի հետ պրոդյուսերը սկսել է հանդիպել 2017թ.–ին։ Սկզում ոչ ոք լուրջ չէր ընդունում այդ սիրավեպը։ Սակայն 2018թ.–ի հուլիսին զույգը հայտարարեց նշանադրության մասին։ Այդ ժամանակ Ֆոսթերը Քեթրինին նվիրեց 140000 դոլար արժողությամբ ցնցող մատանի։–0–