3 կեֆիրային կոկտեյլներ, որոնք և կնիհարեցնեն, և կառողջացնեն

19.03.2017, 17:47
Բոլորը գիտեն, որ կեֆիրն օգտակար է մարսողության և առողջության համար:
3 կեֆիրային կոկտեյլներ, որոնք և կնիհարեցնեն, և կառողջացնեն
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բոլորը գիտեն, որ կեֆիրն օգտակար է մարսողության և առողջության համար: Այն պարունակում է աղիների համար օգտակար լակտոբակտերիաներ և միկրոտարրեր, բայց միաժամանակ ցածր կալիորիական է: Բացի այդ, կեֆիրից կարելի է ճարպ այրող հիանալի ըմպելիք պատրաստել, գրում է fitnessi.ru-ն:

• Կեֆիրային կոկտեյլ կոճապղպեղով

 - рис.1

Բաղադրիչներ՝ 250 մլ ցածր յուղայնության թարմ կեֆիր, 5 գ թարմ կոճապղպեղ (թեյի գդալ), 10 գ դարչին (դեյի գդալ), մի պտղունց կարմիր պղպեղ:

Քերել թարմ կոճապղպեղը, ավելացնել այն մեկ բաժակ կեֆիրին: Դրանից հետո ավելացնել դարչինը և կարմիր պղպեղը:

Ստացված դիետիկ ըմպելիքը պետք է խմել օրական երեք անգամ 15 օրերի ընթացքում: Դրանից հետո խորհուրդ է տրվում դադար առնել մոտ մեկ շաբաթ և կրկնել ևս մեկ անգամ:

• Կեֆիրային նիհարեցնող կոկտեյլ կանաչիով

 - рис.2

Բաղադրիչներ՝ 250 մլ ցածր յուղայնության կեֆիր, կտրատած մաղադանոս և ցանկացած այլ կանաչի (2 ճաշի գդալ մեկ բաժակին), դարչին (մոտ 1/2 թեյի գդալ):

Մեկ օրվա կեֆիրին ավելացնել կանաչին և դարչինը, լավ խառնել, խմել դանդաղ՝ ծամելով կանաչին: Սովորաբար այդ ըմպելիքը խմում են 10 օր:

• Կեֆիրով և խնձորով նիհարեցնող կոկտեյլ

 - рис.3

Բաղադրիչներ՝ կեֆիր, խնձորի հյուս:

Ամենից լավ է վերցնել կանաչ խնձոր, քանի որ այն չի պարունակում ավելորդ շաքար: Խյուսը խառնել կեֆիրին և խմել օրական երեք անգամ:

Ահա այսպիսի պարզ եղանակով կարելի է այրել ճարպը և բարեկազմ դառնալ: -0-