12 մթերք, որոնցից ցանկալի է խուսափել երեխայի սննդակարգում

12.05.2019, 19:47
12 մթերք, որոնցից ցանկալի է խուսափել երեխայի սննդակարգում։
12 մթերք, որոնցից ցանկալի է խուսափել երեխայի սննդակարգում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բոլոր մայրերը ցանկանում են, որպեսզի իրենց երեխաների սննդակարգը լինի համեղ, բազմազան և առողջարար։ Եվ հաճախ չմտածելով հետևանքների մասին` մայրիկները երեխայի սննդակարգում ներառում են «մեծահասակների» դելիկատեսներ։ Բոլորը հասկանում են, որ ֆասթ–ֆուդը վնաս է երեխաներին։ Սակայն գիտե՞ք, որ ամենաօգտակար մթերքները կարող են վտանգավոր լինել մանկահասակ երեխաների համար, գրում է mama-likes.ru–ն։

Խավիար և ծովամթերք

красная икра

Ոչ ոք չի վիճում, որ կարմիր ձուկն ու խավիարն օգտակար են։ Դրանք սպիտակուցների, ֆոսֆորի, արժեքավոր ամինաթթուների և վիտամինների աղբյուր են։ Սակայն...երեխաներին խավիար ու ծովամթերք կարելի է 3 տարեկանից բարձր տարիքում, և պետք է շատ զգույշ լինել։ Ձուկն ու ձկնամթերքը լուրջ ալերգեններ են, իսկ խավիարը սովորաբար պարունակում է մեծ քանակի աղ։

Կաթնաշոռից պատրաստված պանրիկներ և դեսերտ

десерт творожный сырок

Այս մթերքներում իսկապես կա կաթնաշոռ, որը շատ օգտակար է մանկական աճող օրգանիզմի համար։ Սակայն այն համեմված է այնքան մեծ քանակի շաքարով և բուրավետիչներով, որ ընդհանրապես պիտանի չէ երեխաների համար։

Սունկ

блюдо из грибов

Եթե դուք անգամ 100 տոկոսով վստահ եք, որ սունկն անվտանգ է, նախադպրոցական տարիքի երեխաներին արգելվում է տալ ցանկացած տեսակի սունկ, քանի որ այն բավականին դժվարամարս է։ Սունկը կարող է խախտումներ առաջացնել երեխայի մարսողական համակարգում։

Պահածոներ և բանջարեղենային թթուներ

консервы

Անգամ տնային պայմաններում պատրաստված թթուները պարունակում են մեծ քանակի աղ, համեմունքներ և քացախ, ինչը կարող է երեխայի մոտ երիկամների խնդիրներ առաջացնել։

Մսի յուղոտ տեսակներ

шашлык, хоровац, мясо

Ճարպոտ կամ յուղոտ միսն ավելորդ ծանրաբեռնվածության կենթարկի փոքրիկի երիկամները և ենթաստամոքսային գեղձը։

Տորթեր

Десерт, торт

Այստեղ խոսքն առաջին հերթին խանութներում վաճառվող հրուշակեղենի մասին է, որոնք պարունակում են չլուծվող բուսական ճարպեր և վնասակար հավելումներ։ Սակայն տանը պատրաստված թխվածքներն էլ պետք չէ չարաշահել։ Դրանք զգալի ծանրաբեռնվածության են ենթարկում փոքրիկի աղեստամոքսային տրակտը։

Յուղոտ արգանակներ

мясной бульон

Այս արգանակներ չափազանց ծանր են երեխայի մարսողական և աղեստամոքսային համակարգի համար։

Շոկոլադ և կոնֆետներ

Конфеты шоколад сладости.jpg

Այս մթերքներն ալերգիկ են և ծանրաբեռնում են փոքրիկի լյարդն ու ենթաստամոքսային գեղձը։

Սեխ և խաղող 

Мускусная дыня

Սեխն ու խաղողը գազեր են առաջացնում երեխաների աղիներում, դրանք նաև ծանր են մարսողության համար։

Պաղպաղակ

ребенок с мороженым

Պաղպաղակի բաղադրության մեջ, որպես կանոն, կան տրանսճարպեր և բուրավետիչներ, որոնք առաջացնում են ալերգիա և գրգռում են փոքրիկի ստամոքսը։

Գազավորված ըմպելիքներ

газировка, напиток, безалкогольные напитки

Գազավորված ըմպելիքները պարունակում են մեծ քանակի շաքար, գունային նյութեր և այլ վնասակար հավելումներ։

Երշիկեղեն

продукты, сосиски, колбаса, ветчина

Երշիկն ու նրբերշիկը հիմա ավելի շատ քիմիական, քան սննդային արդյունաբերության ապրանք է։ Նույնիսկ ամենալավ որակի երշիկը պարունակում է երեխայի սննդակարգի համար անթույլատրելի քանակի ճարպեր և աղ։–0–