10 մթերք. ինչպես պաշտպանվել քաղցկեղից սեփական ուժերով.

29.09.2019, 16:37
10 մթերք. ինչպես պաշտպանվել քաղցկեղից սեփական ուժերով.
10 մթերք. ինչպես պաշտպանվել քաղցկեղից սեփական ուժերով.

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիտնականներին հաջողվել է պարզել բիոակտիվ նյութերը, որոնք առկա են սննդամթերքում և կարող են ունենալ դեղորայքային ազդեցություն։ Գիտնականները նաև պարզել են այդ նյութերի չափաբաժինը, որն անհրաժեշտ է դրական արդյունք ստանալու համար, հաղորդում է life.ru–ն։

Հարվարդի համալսարանի բժիշկ Ուիլյամ Լին այս ամենի մասին գրել է իր նոր գրքում։ Լին ուսումնասիրել է մարդու օրգանիզմի առանցքային պաշտպանական մեխանիզմներն ու որոշել այն մթերքները, որոնք խթանում են այդ մեխանիզմների աշխատանքը։

ԸՆԿՈւՅԶ

 - рис.1

Շաբաթական ընդամենը 14 ընկույզը 42%–ով նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի կրկնության ռիսկը։

ՍՈՅԱ

 - рис.2

Օրական 10գ սոյայի սպիտակուցը 29%–ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղից մահանալու ռիսկը։

ԳԱԶԱՐ

 - рис.3

Գազարը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ԴՆԹ–ն շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից։

ԲԱՆԱՆ

 - рис.4

Բանանը պարունակում է մագնիում, որն աջակցում է ԴՆԹ–ի վերականգնման մեխանիզմներին։

ԿԱՐՄԻՐ ՄԻՐԳ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ

 - рис.5

Լիկոպինը կարոտինոիդային պիգմենտ է, որը որոշում է որոշ պտուղների գույնը։ Այն ամենաարդյունավետ բնական հակաօքսիդանտն է։

ՆԱՐԻՆՋ

 - рис.6

Նարինջը С վիտամինի հզոր աղբյուր է։ Բացի այդ, այն պարունակում է միացություններ, որոնք լավացնում են արյան պաշտպանիչ ֆունկցիաները։

ՀԱՏԱՊՏՈւՂՆԵՐ

 - рис.7

Օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալները, որոնք վնասում են ԴՆԹ–ի կառուցվածքը։

ԲՐՈԿԿՈԼԻ

 - рис.8

Բրոկկոլին պարունակում է սուլֆորաֆան, որը նվազեցնում է քաղցկեղածին բջիջների ակտիվությունը։

ՈՍՏՐԵ

 - рис.9

Ոստրեն տաուրինի հիանալի աղբյուր է, որը պաշտպանում է ԴՆԹ–ն ազատ ռադիկալներից։

ՔՐՔՈՒՄ

 - рис.10

Քրքումն արգելափակում է օրգանիզմի բորբոքային պրոցեսները, ինչի արդյունքում քաղցկեղածին բջիջների համար չի ստեղծվում բարենպաստ միջավայր բազմանալու համար։–0–