Թութակը տանտիրուհուն հայտնել է ամուսնու դավաճանության մասին

30.10.2016, 12:30
Քուվեյթում կինը թութակից է իմացել ամուսնու դավաճանության մասին։
Թութակը տանտիրուհուն հայտնել է ամուսնու դավաճանության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քուվեյթում կինը թութակից է իմացել ամուսնու դավաճանության մասին։

Ամուսնու և կնոջ ներկայությամբ թութակը սկսել է կրկնել այն արտահայտությունները, որոնք տղամարդն ասել է իր սիրուհուն, գրում է ruposters.ru–ն` հղում անելով Metro–ին։

Կինը երկար ժամանակ կասկածում էր ամուսնուն անհավատարմության մեջ, սակայն չէր կարողանում ապացույցներ գտնել։

Նա կարողացել է համոզվել ամուսնու անհավատարմության մեջ միայն այն բանից հետո, երբ տանն ապրող թութակը սկսել է կրկնել այն արտահայտություններն ու խոսքերը, որոնք ամուսինն ասել է իր սիրուհուն, ով ընտանեկան զույգի տանն աշխատում է որպես մաքրուհի։

Իմանալով ամուսնու դավաճանության մասին` կինը դիմել է ոստիկանություն։ Նա ցանկանում էր, որպեսզի անհավատարիմ ամուսինը խստորեն պատժվի, ինչը նախատեսված է Քուվեյթի օրենքով։

Սակայն դատավորը հրաժարվել է բավարարել կնոջ պահանջը` համարելով, որ թութակի ցուցմունքները ծանրակշիռ ապացույցներ չեն։ Նա նշել է, որ թռչունը կարող էր այդ խոսքերը լսել ռադիոյով կամ հեռուստատեսությամբ։ –0–