«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար

02.12.2016, 16:57
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար, հաղորդում է ֆոնդի մամուլի ծառայությունը:

 - рис.1

Նախաձեռնության շրջանակում ֆոնդը հայտարարում է կոնֆետներ և քաղցրավենիք հավաքելու մասին` երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու նպատակով: Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը:

 - рис.2

«Կոնֆետները կարելի է բերել Հայ օգնության ֆոնդի գրասենյակ՝ ք. Երևան, Խորենացի 22 հասցեով: Արկղեր տեղադրվելու են նաև մի շարք կազմակերպություններում Երևանում և Գյումրիում», - նշվում է հաղորդագրության մեջ:

 - рис.3

Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունն ուղղել Գյումրու տնակներում ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա: -0-