Մերկապար` վարկը հաստատելու համար. բանկի աշխատակիցը ցնցված է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կազանում մոտ 20 տարեկան աղջիկը մերկացրել է կուրծքը`փորձելով համոզել բանկային աշխատակցին հաստատել իր վարկը։
Ինչպես գրում է Dailymail–ը, Յուլիա Կուզմինան դիմել է Կազանի բանկերից մեկը, որի անունը չի նշվում, և լրացրել վարկ ստանալու համար նախատեսված փաստաթղթերը։ Նշվում է, որ Յուլիան ցանկացել է վարկ վերցնել մեքենա գնելու համար։ Սակայն նա մերժում է ստացել բանկից։ Փորձելով փոխել բանկային աշխատակցի որոշումը` Կուզմինան սկսել է մերկացնել կուրծքը։
«Բանկից մերժում ստանալուց հետո Կուզմինան փաստորեն դիմել է ծայրահեղ քայլերի», – նշում է պարբերականը։
Տեսանյութում երևում է, որ Յուլիան նստած է բանկային աշխատակցի առաջ, ով թափահարում է գլուխն իրենց խոսակցության ժամանակ։ Հետո երևում է, որ Կուզմինան ոտքի է կանգնում ու բարձրացնում սվիտերը, այնուհետև հանում է կրծկալը։ Բայց անգամ նման ծայրահեղ քայլի գնալով` Կուզմինան չի կարողանում համոզել բանկային աշխատակցին։
Նշվում է, որ Յուլիան հաստատել է այս միջադեպը ու ասել. «Ես դժվարին իրավիճակում եմ։ Ինձ քննադատողները չգտեն, թե ինչ կանեին իրենք, եթե լինեին իմ փոխարեն»։–0–
Տեսանյութը` Newовсём ТВ Wildworld–ի