Ճարպակալումը բուժելու նոր մեթոդ է բացահայտվել

14.10.2017, 21:00
Բացահայտվել է ավելորդ քաշից ազատվելու նոր մեթոդ։
Ճարպակալումը բուժելու նոր մեթոդ է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հետազոտելով ավելորդ քաշ ունեցող հիվանդների ճարպային հյուսվածքների նմուշները` գիտնականները պարզել են, որ դրանցում առկա է անոմալ քանակությամբ MKK6 պրոտեինկինազի սպիտակուց։

Իսպանիայում գտնվող Կառլ III–ի սիրտ–անոթային հիվանդությունների հետազոտման ազգային կենտրոնի գիտնականների հայտնագործությունը կարող է օգնել ճարպակալումից տառապող մարդկանց բուժման հարցում, գրում է life.ru–ն` հղում անելով News Medical–ին։

Загружается новость ... "Лево"

Փորձագետները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող հիվանդների ճարպային հյուսվածքներում առկա է անոմալ քանակությամբ MKK6 պրոտեինկինազի սպիտակուց, որը խանգարում է սպիտակ ճարպը վերածել գորշի։

Գորշ ճարպային հյուսվածքը մշտապես «այրվող» ճարպերն են, իսկ սպիտակը նպաստում է կալորիաների կուտակմանը։ Գիտափորձի ժամանակ բացահայտվել է, որ առանց МКК6–ի մկների հյուսվածքներում եղել է ավելի շատ գորշ ճարպ։

Գիտնականների կարծիքով, պրոտեինկինազի ինգիբիտորները կարող են օգնել, որպեսզի ավելորդ քաշ ունեցող մարդիկ վերադառնան նորմալ քաշի։–0–