Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

27.09.2019, 10:44
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Սեպտեմբերի 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևանում սեպտեմբերի 27-ին, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:-0-