«Ինչպե՞ս ճիշտ ըմպել Քարդաշյանին». Ուրգանտը երևակայում է հեռուստաաստղին Հայաստանում նվիրված կոնյակի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

12.10.2019, 12:59
«Вечерний Ургант» հաղորդման հաղորդավար Իվան Ուրգանտը խոսել է Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին:
«Ինչպե՞ս ճիշտ ըմպել Քարդաշյանին». Ուրգանտը երևակայում է հեռուստաաստղին Հայաստանում նվիրված կոնյակի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Вечерний Ургант» հաղորդման հաղորդավար Իվան Ուրգանտը խոսել է Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին:

«Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանն իր երկրպագուներին է ցուցադրել կոնյակ, որի պիտակի վրա գրված է եղել «Հայկական կոնյակ «Քիմ Քարդաշյան»: Ստացվում է, որ կիրականանա շատ տղամարդկանց երազանքը՝ համտեսել Քիմ Քարդաշյանին: Ինչպե՞ս ճիշտ ըմպել Քարդաշյանին», - հարցրել է Ուրգանտը:

«Ավելի լավ է ըմպել այն մեծ գավաթով, որպեսզի հնարավոր լինի պահել երկու ձեռքով, ամուր, երկար ժամանակ տաքացնել, կարելի է լցնել մի ձեռքից մյուսը», - երևակայել է Ուրգանտը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը քրոջ`Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ հոկտեմբերի 7–ին այցելել էր Հայաստան` մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23–րդ համաժողովին։-0-