ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում լույս աշխարհ եկած հնգյակ երեխաներից երկու աղջիկների վիճակը կայուն է:
Ինչպես հաղորդում է
Pastinfo–ն, հղում անելով ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանին, փոքրիկներն արդեն հաղթահարել են մեկ կիլոգրամի շեմը:
Նրա խոսքով` փոքրիկները դեռ մեկ ամիս կմնան հիվանդանոցում:
«Աղջիկները հիմա դժվար են ուտում, գտնվում են ինկուբատորների մեջ»,- նշել է Մազմանյանը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ, պերինատալ շրջանը (կյանքի 7 լրիվ օրը) հաղթահարած երեխաներից յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ, որից 500 000-ը՝ որպես ընտանեկան դրամագլուխ:
«Տվյալ դեպքում ընդհանուր գումարը կկազմի 3 մլն դրամ, որից 1.5 մլն դրամը ուղղակի վճարվող գումարն է, իսկ մյուս 1.5 մլն դրամը՝ ընտանեկան դրամագլուխը: 7 օրը չհաղթահարած երեխաներից յուրաքանչյուրին, օրենքով սահմանված կարգով, կտրվի 50 000 դրամ», – նշել են նախարարությունից:
Մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել էր հնգյակ՝ տղա և չորս աղջիկ, որից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին: Մայիսի 14–ին մահացել էր նաև տղան։
Ծնվելուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ՝ վերականգնումն արագ կազմակերպելու նպատակով: Նշենք նաև, որ երեխաները լույս աշխարհ են եկել 28 շաբաթականում։–0–