ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 29–ին «Ալաբինո» մերձմոսկովյան հրաձգարանում կանցկացվի Զինվորական խոհարարների և հացթուխների միջազգային մրցույթ, հաղորդում է
rns.online–ը` հղում անելով ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին։
Загружается новость ... "Лево"
Ռուս զինվորական խոհարարները ազգային խոհանոցի ճաշատեսակներից բացի կպատրաստեն նաև հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։ Ռուս խոհարարները կպատրաստեն նաև մսով և հնդկաձավարով մոտ 2500 չափաբաժին շիլա և կթխեն ամենահամեղ բանակային հացը Բանակային միջազգային խաղերի մասնակիցների և հյուրերի համար։ –0–