Գիտնականները պարզել են ուտելուց հետո քնկոտության առաջացման պատճառը

26.11.2016, 15:07
Գիտնականները պարզել են ուտելուց հետո քնկոտության առաջացման պատճառը։
Գիտնականները պարզել են ուտելուց հետո քնկոտության առաջացման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականները պարզել են ուտելուց հետո քնկոտության առաջացման պատճառը։

Բացահայտվել է, որ որոշ մթերքներ քնելու ցանկություն են առաջացնում, հաղորդում է vokrugsveta.ru–ն։

ԱՄՆ–ի Սկրիպսի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ որոշ միջատներ և ճանճեր, մարդկանց պես, սիրում են քնել ուտելուց հետո։ Գիտնականներն ապացուցել են, որ առավել ուժեղ քնկոտություն է առաջանում սպիտակուցով և աղով հարուստ մթերքը։

«Հայտնի է, որ քաղցած միջատները ճնշում են քունն ու ավելացնում ակտիվությունը», – նշում է հետազոտության հեղինակներից մեկը` Վիլյամ Ջան։

«Սակայն քնի և սննդի միջև կապը մեզնից առաջ ոչ ոք չի ուսումնասիրել», – ավելացրել է գիտնականը։

Այս օրինաչափությունը վերլուծելու համար գիտնականները մշակել են միջատներին հետևելու համակարգ։ Նրանք կարողացել են հետևել միջատների շարժվելուն և տեսնել, թե ինչ մթերքներ են նրանք օգտագործում։ Պարզվել է, որ ուտելուց հետո միջատները քնում են 20–40 րոպե, ընդ որում քնի տևողության վրա ազդում է ուտելիքի չափաբաժինն ու տեսակը։

Այսպես, ավելի շատ քնկոտություն է առաջացնում սպիտակուցով և աղով հարուստ մթերքը, իսկ միջատներին առաջարկված բուսաշաքարը (սախարոզա) քնկոտություն չի առաջացրել։ Ավելի վաղ հույն գիտնականները պարզել են, որ ցերեկը մեկ ժամ քունը նվազեցնում է մի շարք մահացու հիվանդությունների զարգացման ռիսկը։–0–