Գիտնականները պարզել են, թե ինչպես է սննդակարգն ազդում տղամարդկանց ու կանանց տրամադրության վրա

07.01.2019, 10:00
Սննդակարգը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց տրամադրության վրա:
Գիտնականները պարզել են, թե ինչպես է սննդակարգն ազդում տղամարդկանց ու կանանց տրամադրության վրա

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Սննդակարգը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց տրամադրության վրա, քանի որ սննդակարգում առկա են օրգանիզմի համար անհրաժեշտ տարատեսակ նյութեր։ Նման հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutritional Neuroscience ամսագրում, գրում է life.ru–ն։

«Կանանց հարկավոր է նման նյութերի ավելի բազմազան խումբ` բարձր տրամադրություն ապահովելու համար, իսկ տղամարդկանց դա անհրաժեշտ չէ», – նշել է նեյրոֆիզիկոս Լինա Բեչդաչեն։

Մասնագետն ավելացրել է, որ ժամանակակից մարդու առօրյայում շատ են կալորիաները, սակայն քիչ են նման նյութերը։ Դրանով կարելի է պայմանավորել կանանց մոտ ավելի հաճախ արձանագրվող դեպրեսիաներն ու անհանգիստ վիճակը։

Նշվում է նաև, որ արևմտյան սննդակարգը տղամարդկանց դարձնում է ավելի անհանգիստ, իսկ միջերկրածովային խոհանոցը կանանց ապահովում է լավ տրամադրություն։–0–