Երթևեկի փոփոխություն Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
09.08.2019,
17:01
Երևանի կենտրոնական փողոցներից մեկը կդառնա միակողմանի:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում նախատեսված է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Ինչպես հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:-0-