ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավտովարորդների պաշտպանության լիգան հուլիսի 12-ին ժամը 12:00-ին ակցիա կանցկացնի կառավարւթյան շենքի մոտ ճանապարհներին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին երկուշաբթի Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հուլիսի 6–ին ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota, ՎԱԶ 2106 մակնիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 6 մարդ։Կա 13 վիրավոր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեծ խնդիր է մեքենաներում ոչ միայն դեղարկղիկի և հրշեջ սարքի բացակայությունը, այլ նաև այն, որ վարորդների մեծ մասը ծանոթ չեն դրանք օգտագործելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների:
«Մենք ոչ թե բողոքի ակցիա կանցկացնենք, այլ հանդես կգանք առաջարկությամբ: Մենք չենք սպասելու, որ որևէ մեկն ընդունի մեզ, այլ կոչ կանենք վարչապետին` գտնել խնդրի լուծման ճանապարհը», - ասաց նա:
Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ չի սպասի կառավարության որոշմանը և ինքնուրույն դպրոց կբացի, որը կզբաղվի վարորդների ուսման բացերը լրացնելով:
«Ես նույնպես ստացել եմ իմ վարորդական իրավունքը 30 տարի առաջ և ցանկանում եմ նոր գիտելիքներ ստանալ: Ես նույնպես չգիտեմ, թե ինչ է հարկավոր անել հրդեհի ժամանակ: Վարչապետից սկսած մինչև սովորական աշխատողներ` բոլորը պետք է դիմեն պետությանը` դասընթացներ կազմակերպելու կոչով, որպեսզի հնարավոր լինի վերապատրաստում ացնել», - ասաց Հովհաննիսյանը:-0-