Արքայանարնջի օգտակար հատկությունները

29.12.2018, 12:37
Ներկայացնում ենք արքայանարնջի օգտակար հատկությունները։
Արքայանարնջի օգտակար հատկությունները
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արքայանարինջը (լատ. diaspyros – սրտի խնձոր) նարնջագույն մսալի քաղցր պտուղ է: Արքայանարնջի հայրենիքը համարվում է Չինաստանի հյուսիսային մասը, սակայն ներկայում այն աճեցնում են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Հունաստանում, Ղրղըզստանում, Թուրքիայում, Ղրիմում, Ավստրալիայում, Ամերիկայում և այլ երկրներում: Ամբողջ աշխարհում գոյություն ունի ավելի քան 500 տեսակի արքայանարինջ:

Արքայանարնջի օգտակար հատկություններն` ըստ edaplus.info կայքի.

Հատապտուղն ունի ցածր թթվայնություն, որը բարերար ազդեցություն է գործում ԱՍՏ-ի վրա խոցի, լյարդի և երիկամների հիվանդության դեպքում: 

Պտղում պարունակվող C, PP, E, A վիտամինները և միկրոտարրերը (կալցիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, պերմանգանատ, յոդ, պղինձ) օգնում են ավիտամինոզի, էրիտրոցիտների ցածր ցուցանիշի դեպքում:

Ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ, արքայանարինջը չի բարձրացնում գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

Արքայանարնջում պարունակվող յոդը լրացնում է դրա պակասն օրգանիզմում վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում, իսկ պրովիտամիններն օգնում են վերականգնել գլխուղեղի նորմալ գործունեությունն էնցեֆալիտների և արնազեղումների դեպքում:

Загружается новость ... "Лево"

Արքայանարնջի օգտագործումը կոսմետոլոգիայում

Այս հատապտուղը լայնորեն կիրառվում է ակնեի կամ լայնացած ծակոտիների դեմ պայքարելու համար: Դրա համար անհրաժեշտ է մեկ պտղի պտղամիսը խառնել ձվի դեղնուցի հետ: Ստացված խյուսը քսել դեմքին և թողնել 30 րոպե: Այնուհետև լվանալ դեմքը գոլ ջրով:

Յուղոտ մաշկի համար կարելի է պատրաստել դիմակ ձվի փրփրացրած սպիտակուցից և արքայանարնջի տրորած պտղամսից: Անհրաժեշտ է ավելացնել ալոեի և չիչխանի հյութ՝ 1-ական ճաշի գդալ, մեղր և մեկ թեյի գդալ գլիցերին: Դիմակը քսում են դեմքին և պարանոցի հատվածին ու թողնում 15 րոպե: Լվանալուց հետո դեմքին խոնավցնող քսուկ քսել:

Արքայանարինջը դիետոլոգիայում 

Արքայանարինջը, որպես օգտակար և արժեքավոր բուսաշաքարի աղբյուր, օգտագործվում է դիետիկ սննդակարգում: Այն ցածր կալորիական է և ունի ցածր գլիկեմիկ ինդեքս:

Արքայանարինջը խոհարարության մեջ

Արքայանարինջը լայնորեն կիրառվում է խոհարարության մեջ՝ աղցաններում, թռչնամսի կերակրատեսակներում և աղանդերում (պուդինգներ, դոնդող, ջեմ և այլն), ինչպես նաև ըմպելիքներում (թարմ քամած տեսքով, գինի, գարեջուր):

Արքայանարնջով քաղցր աղցանի համար անհրաժեշտ է երեք միջին չափի արքայանարինջ կտրատել խորանարդիկներով, ելակը երկու կես անել, վրան լցնել լայմի, նարնջի (2 ճաշի գդալ) և լիկյոր (1 ճաշի գդալ): Պատրաստած խառնուրդն ավելացնել վանիլային պաղպաղակին, կամ կարելի է մատուցել առանձին:-0-