«Երևանը փոքրիկների համար». հունիսի 1-ը հագեցած է լինելու երեխաների համար բազմապիսի միջոցառումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.05.2017, 13:17
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ տոնական միջոցառումներ:
«Երևանը փոքրիկների համար». հունիսի 1-ը հագեցած է լինելու երեխաների համար բազմապիսի միջոցառումներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ տոնական միջոցառումներ:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության`ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ:

Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան
11:00 -17:00 – մանկական համերգային զվարճալի ծրագիր
11:00-12:00 – կավճանկարչություն
16:00-20:00 – «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս

Երևանի կենդանաբանական այգի
12:30-13:00 – հեծանվային կայանատեղի բացում
13:00-18:00 – «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ

Մանկական զբոսայգի
10:00-12:00 – «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես
12:00-16:00 – մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ



«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-13:00 – զվարճախաղերի անվճար սպասարկում
11:00-19:00 – մանկական երգի և պարի փառատոն
19:00- 23:00 – երաժշտական շոու ծրագիր
22:00 – հրավառություն

Հյուսիսային պողոտա
11:00-18:00 – «Անակնկալների ճամփուղի»

«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
10:00-21:00 – մանկական զվարճալի համերգային ծրագիր

Կարապի լիճ
20:30-23:00 – մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում

Նշվում է նաև, որ հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշելու մասին որոշումը կայացվել է 1949 թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչների կողմից: Առաջին անգամ տոնը նշվել է 1950 թվականի հունիսի 1-ին:

1956 թվականին ՄԱԿ–ի կողմից ընդունվեց Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը: Իսկ արդեն 1989 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:–0–