Երևանում շմոլ գազից թունավորվել են ընտանիքի 3 անդամները, այդ թվում` երկու մանկահասակ երեխա

25.03.2019, 21:20
Երեխաների հոր հայտարարությամբ՝ ընտանիքի անդամները թունավորվել են տանը՝ կաթսայից շմոլ գազի արտահոսքից:
Երևանում շմոլ գազից թունավորվել են ընտանիքի 3 անդամները, այդ թվում` երկու մանկահասակ երեխա

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում շմոլ գազից թունավորվել են ընտանիքի 3 անդամները:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 25-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին և հայտնել, որ տանը վատ է զգացել և ընկել է:

«Ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. Դավիթ Չ.-ն և 2016 թ. ծնված Հայկ Չ.-ն», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Երեխաների հոր հայտարարությամբ՝ ընտանիքի անդամները թունավորվել են տանը՝ կաթսայից շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:-0-