Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություն է սպասվում
13:05
20 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2019թ. դեկտեմբերի 21-ից Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան և Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկներում փորձնական կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության Facebook-յան էջում:
Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայով Փափազյան-Կոմիտաս խաչմերուկից դեպի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկ և Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկներում երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, ներկայումս գործող միայն դեպի աջի փոխարեն: Նշված խաչմերուկներում լուսացույցներից կապամոնտաժվեն դեպի աջ անընդհատ երթևեկությունը թույլատրող աջ սեկցիաները, համապատասխանորեն կփոխարինվեն հատուկ թելադրանքի նշաններն ու գծանշումները:-0-
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր
Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել