ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս երգչուհի Ելենա Եսենինան, ով վերջերս երկու հիթ է նվիրել Աշոտին, համացանցում տեսանյութ է հրապարակել` Հայաստանին նվիրված բանաստեղծություններով:
Այս անգամ երգչուհին հայ հանդիսատեսին զարմացրել է իր հեղինակած ստեղծագործությամբ, որն ընթերցել է Ջիվան Գասպարյանի երաժշտության ներքո:
«Ջիվան Գասպարյանի կախարդական դուդուկի ներքո (In this world) տողերը հեշտությամբ են գրվում», - նշել է երգչուհին։
Ելենա Եսենինան ռուս երգչուհի և բանաստեղծ է: 2004 թ.–ին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի երաժշտական ֆակուլտետը: 2008 թվականին ներկայացրել է Ռուսաստանը «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» մրցույթում, որտեղ առաջին տեղն է զբաղեցրել: 2015 թ.-ի սեպտեմբերից ղեկավարում է Մոսկվայի առաջին կադետական կորպուսի թատրոնը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում