Յանա Եգորյանը և Ժաննա Լևինան բոլորին հրավիրում են Հայաստան` ամենագեղեցիկ և զարմանալի երկիրն աշխարհում (ՎԻԴԵՈ)

27.06.2019, 13:07
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը և Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, բոլորին հրավիրում են Հայաստան:
Յանա Եգորյանը և Ժաննա Լևինան բոլորին հրավիրում են Հայաստան` ամենագեղեցիկ և զարմանալի երկիրն աշխարհում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը և ռուսաստանաբնակ հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, բոլորին հրավիրում են Հայաստան:

«Ինձ հաճախ հարցնում են` ինչու Հայաստան, այլ ոչ թե Վրաստան, քանի որ ես ծնվել եմ Վրաստանում: Հայաստանն իմ հայրենիքն է: Ես հայկական ծագում ունեմ, իմ ծնողները Երևանից են, ես ապրել եմ այնտեղ մինչև 6 տարեկան: Հայրենիքն իմ համար այնտեղ է, որտեղ ես ծնվել եմ, որտեղ ապրել են իմ նախնիները», - գրել է Եգորյանն իր Instagram-ում:

«Հայաստանն ամենագեղեցիկ երկիրն է, որը կզարմացնի և կգրավի ձեր սիրտն առաջին իսկ հայացքից: Դիտեք տեսանյութը մինչև վերջ և ինքներդ կհասկանաք դա», - գրել է մարզուհին:

Գարիկ Մարտիրոսյանի կինն իր հերթին նշել է, որ Հայաստանն ուղղություն է իսկական գնահատողների համար, որոնց տուրիստական երջանկությունը հնագույն տաճարների ճարտարապետությունը գնահատելն ու անառիկ լեռնային գագաթների նվաճելն է: Նա նշել է նաև, որ դա ճիշտ ուղղություն է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են գտնել իրական հյուրընկալություն, զարմանահրաշ խոհանոց և զգալ իրենց ինչպես տանը, քանի որ քեզ ուրախ են տեսնել և ընդունում են լավագույն ընկերոջ նման ու խոսում քո հարազատ լեզվով:

Տեսանյութում նկարահանվել են, մասնավորապես, Միխայիլ Գալուստյանը, երգչուհի Քրիստինա Սին, մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը:-0-