ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան համերգ կտա Ազատության հրապարակում, որտեղ կբացվի FIFA–ի պաշտոնական ֆան–գոտին։
Համերգը տեղի կունենա հուլիսի 6–ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼ եզրափակչի հանդիպումների միջև։ Այդ օրն ուժերը կչափեն Ուրուգվայի և Ֆրանսիայի, ինչպես նաև Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները։ Այդ հանդիպումները կհեռարձակվեն մեծ էկրանի վրա, դրանք տեղում (Ազատության հրապարակում) կմեկնաբանեն հայտնի ռուս մարզական մեկնաբաններ Միխայիլ Պոլենովն ու Ռոման Գուցայտը։
Загружается новость ... "Лево"
Համերգը, հավանաբար, կսկսվի 20։30–ին։
Հուլիսի 7–ին Շվեդիայի ու Անգլիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Խորվաթիայի միջև կայանալիք հանդիպումներն Ազատության հրապարակից կմեկնաբանեն Կոնստանտին Գենիչն ու Եվգենի Լովչյովը։
Հուլիսի 8–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կանցկացվի համաշխարհային ֆուտբոլի լեգենդների խաղը Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականների միջև։ Այս իրադարձության շրջանակում Երևանում կկազմակերպվի FIFA–ի ֆան–գոտի։–0–