628.19
6.99
521.45
+17
Եղանակը Երևանում
Հայ

Շառլ Ազնավուրն անհարմար հարց է տվել Իսրայելի նախագահին

17:58
27 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն, հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝ ներկայացնելով հրեա պրոֆեսոր, ցեղասպանագետ, հայ ժողովրդի բարեկամ Յաիր Աուրոնի մեկամյա աշխատանքը, որի ընթացքում նա գրի էր առել Ազնավուրի ընտանիքի պատմությունը, Շառլ Ազնավուրի ծնողների՝ Միշայի ու Քնարի, ինչպես նաև հենց իր ու քրոջ սխրանքները Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Պատերազմի տարիներին Ազնավուրյանները Փարիզում աջակցում էին հայտնի պարտիզան, հետմահու Ֆրանսիայի Ազգային հերոս հռչակված Միսաք Մանուշյանին ու նրա խմբին և ապաստան էին տրամադրել թե՛ հայերին և թե՛ հրեաներին՝ վտանգելով սեփական կյանքը:

Ազնավուրն իր խորին երախտագիտությունը հայտնեց թե՛ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, թե՛ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հարցրեց, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Ես ոչ գաղտնի հարց եմ Ձեզ ուղղում և չեմ սպասում պատասխանի, այնուամենայնիվ կարևոր է այն բարձրացնել: Ինչո՞ւ Դուք չեք ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ ինքներդ եք տառապել նացիստական ռեժիմից», - հարցրել է Ազնավորը:

Ի պատասխան՝ Ռիվլինը ասաց, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցը Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակ խոսել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

«Մենք Քնեսեթում ներկա ենք եղել այդ սարսափելի իրադարձությունների հիշատակի արարողությանը: Ցավոք, Իսրայելի կառավարությունը չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն, և միակ հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվում: Եվ ես, որպես Իսրայելի նախագահ, պարտավոր եմ հարգել Իսրայելի կառավարության որոշումները: Կոտորած, թե ցեղասպանություն՝ սարսափելի, սարսափելի բան է տեղի ունեցել Հայ ժողովրդի հետ 1915 թվականին», - ասել է Իսրայելի նախագահը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
07 Մայիսի 2021
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշ
Խոլեստերինը նվազեցնող առողջ նախաճաշի պարզ բաղադրատոմս
12:08
06 Մայիսի 2021
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից (ՖՈՏՈ)
Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանի սրճարաններից մեկից.ՖՈՏՈ
13:38
05 Մայիսի 2021
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
3 սերունդ. Լոպեսը մոր և դստեր հետ հետաքրքիր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
14:34
30 Ապրիլի 2021
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
Բանանը չի գիրացնում. ինչպես և երբ պետք է ուտել միրգը
18:17
28 Ապրիլի 2021
Հորոսկոպի 5 նշան, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
Որոնք են հորոսկոպի 5 նշանները, որոնց ներկայացուցիչները հազվադեպ են հիվանդանում
17:25
28 Ապրիլի 2021
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
Երիտասարդանալու ժամանակն է. պիլինգ տան պայմաններում
16:30
28 Ապրիլի 2021
Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
Գիտնականները բացահայտել են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները
15:25
28 Ապրիլի 2021
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
Քիմ Քարդաշյանի մոտ, կարծես, նոր սիրավեպ է. նա դեռ պաշտոնապես չի բաժանվել Քանյեի հետ
13:35
28 Ապրիլի 2021
Մազերի աճն արագացնող 6 մթերք
Ներկայացնում ենք մազերի աճն արագացնող 6 մթերք
13:51
27 Ապրիլի 2021
Ազատվում ենք ավելորդ կիլոգրամներից. 3 արդյունավետ բեռնաթափման միջոց
Ներկայացնում ենք 3 արդյունավետ բեռնաթափման օրեր, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից
21:35
26 Ապրիլի 2021
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
Սուրճ և թեյ հղիության ժամանակ. խմե՞լ, թե՞ չխմել
20:25
26 Ապրիլի 2021
Հայտնի է ստամոքսը «սպանող» տարածված սովորությունը
Հայտնի է ստամոքսը «սպանող» տարածված սովորությունը