ԿԽՄԿ ներկայացուցիչները փետրվարին այցելել են Բաքվում պահվող հայերին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայերին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ բոլոր պահվող անձինք ստացել են հնարավորություն հաղորդակցվելու իրենց ընտանիքի անդամների հետ։
«Հանդիպումների ընթացքում գնահատվել են նրանց պահման պայմանները, առողջական վիճակը, ինչպես նաև նրանց հետ վարվելու կանոնները», – նշեց Ամատունին։
Նա նաև ընդգծեց, որ պահվող անձանց պահման պայմաններն ու առողջությունը միշտ գտնվում են ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում։
Բաքվում պահվող հայ գերիների մասին
Պաշտոնապես Ադրբեջանը հաստատում է միայն 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կալանավորումը, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են ևս 80 հայ գերիների մասին:
Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է շինծու դատավարությունը 18 հայ բանտարկյալների նկատմամբ։ Նրանց թվում են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳՆ նախկին ղեկավար և նախագահի նախկին օգնականը Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։