ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club–ի նոր եթերաշրջանի նախաշեմին, որը մեկնարկելու է սեպտեմբերի 1–ին, անընդհատ հրապարակում է նոր տեսանյութեր։
Загружается новость ... "Лево"
Այս անգամ նա իր Instagram–ում հրապարակել է տեսանյութ, որի գլխավոր հերոսը հենց ինքն է։ Մարտիրոսյանը կատակում է` նշելով որ շոուի նոր եթերաշրջանում կարող էր հայտնվել Արարատ Քեշչյանը «Ունիվեր» սերիալից, սակայն տրանսֆերը տեղի չի ունեցել «լեգիոներների տխրահռչակ սահմանաչափի պատճառով»։ ՏՆՏ–ով հեռարձակվող յուրաքանչյուր ծրագրում կարող է լինել ընդամենը մեկ հայ լեգիոներ»։
«Ողջու՜յն բոլորին, ահա, թե ինչու՞ են ինձ այսքան գնահատում ComedyClub–ում։ Ես գոնե ինչ–որ բանով մոտեցել եմ MU–ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մակարդակին։ Նա այնտեղ ևս միակ հայաստանցի լեգիոներն է», – նշել է Մարտիրոսյանը` հրապարակելով տեսանյութը։–0–