ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Comedy Club–ի ռեզիդենտ Միխայիլ Գալուստյանը Instagram–ում հրապարակել է տեսանյութ` Ռուսաստանի Առաջին ալիքի նախկին հաղորդավար Անդրեյ Մալախովի մասնակցությամբ։
Comedy Club–ի եթերում Գարիկ Մարտիրոսյանը, պաշտպանելով Անդրեյ Մալախովին, խնդրում է լռել Գարիկ Խառլամովին և Միխայիլ Գալուստյանին։
«Սա Անդրեյ Մալախովն է։ Նա մեծ վարկանիշ ունի։ Մենք ևս մեծ վարկանիշ կունենանք ՏՆՏ–ում։ Երկուսդ էլ լռե′ք և աշխատե′ք», – հայտարարել է Մարտիրոսյանը։
Մալախովն իր հերթին հայտարարել է, որ հայերը ոտնահարում են ռուսների իրավունքները։ «Հայը ոտնահարում է ռուսների իրավունքները։ Ո՞վ պատասխան կտա եկվորների գռեհիկ վարքի համար, ու՞ր է նայում Դաշնային միգրացիոն ծառայությունը...», – նշել է Մալախովը։–0–