Երևանում եռյակ է ծնվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Շենգավիթ» ԲԿ–ում եռյակ է ծնվել` 2 աղջիկ, 1 տղա։
Երեխաները լույս աշխարհ են եկել հունիսի 5–ին։
Երեխաների հայրը՝ 35-ամյա Վահրամ Բաբայանը և մայրը՝ 35-ամյա Նելլի Սարգսյանը, իրենց շնորհակալությունն են հայտնում բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցներին, ովքեր առաջին իսկ պահից հոգատար վերաբերմունք են ցուցաբերել Նելլիի և եռյակի նկատմամբ, հաղորդում է shamshyan.com–ը։
Վահրամ Բաբայանի խոսքով, նրանք ունեն 2 տղա՝ 12 տարեկան Վահեն և 7 տարեկան Վարուժանը։
«Հիմա տղերքս մեզնից շատ են ուրախացել, որ վերջապես մեր երազանքն ի կատար ածվեց, մենք ուզում էինք գոնե 1 աղջիկ ունենալ, ում կանվանակոչեինք երջանկահիշատակ տատիկի՝ Վիկտորիայի անունով, բայց Աստված մեզ պարգևեց 2 աղջիկ, մյուս աղջկա անունն էլ որոշել ենք դնել Դայաննա, իսկ տղայինը՝ Ալեքս», – նշել է փոքրիկների հայրը` Վահրամ Բաբայանը։
Կայքի հաղորդմամբ, բազմանդամ ընտանիքում աշխատում է միայն Վահրամը, այն էլ արտագնա և բարի լուրի մասին իմացել է Ռուսաստանում ու շտապ վերադարձել Հայաստան:–0–