Եգիպտոսում հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացին վիրահատվել է. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. / Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսում հաջողությամբ վիրահատվել է Հայաստանի կին քաղաքացին, ով տուժել էր Հուրգադայում նախօրեին տեղի ունեցած հարձակման ժամանակ: Այս մասին հաղորդում է МИР 24 –ը` հղում կատարելով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին:
Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ Հուրգադայի լողափերից մեկում: 28-ամյա տղամարդը հանրային լողափի տարածքից դանակով հասել էր Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափ, որտեղ հարձակվել էր օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Երկու զբոսաշրջիկ Գերմանիայից զոհվել եվ, վիրավորվել վ Հայաստանի, Չեխիայի և Ռուսաստանի քաղաքացիներ:
«Հարձակամ հետևանքով տուժել են, Հայաստանի երկու կին քաղաքացի: Նրանցից մեկը դիմադրություն է ցույց տվել. նա վերցրել է
շեզլոգն ու հարվածել հարձակվողին, ինչից հետո ոստիկաններն օգնության են հասել և հարձակվողը ձերբակալվել է: Այժմ մեր քաղաքացիները հիվանդանոցում են։ Մեկին վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսը մակերեսային վնասվածքներ է ստացել», - ասել է Բալայանը:
Այժմ աղջիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես նշել է Բալայանը, Հայաստանի տուժած երկրորդ քաղաքացին պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից: Դիվանագետը հավելել է, որ Եգիպտոսում Հայաստանի դեսպանը տուժածների հետ կապի մեջ է:
Հարձակվող ձերբակալվել է, հնարավոր է, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: -0-