Բիլ Գեյթսը 37 կիլոգրամանոց նվեր է ուղարկել ամերիկուհուն (ՎԻԴԵՈ)
16:17
29 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Micrasoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մասնակցել է RedditGifts կայքում անցկացվոց «Գաղտնի Սանտա» խաղին: Նա պետք է նվեր աներ 33-ամյա Շելբիին՝ Միչիգան քաղաքից: Գեյթսը նրան 37 կիլոգրամանոց նվերներով ծանրոց է ուղարկել: Այս մասին հայտնում է 360tv.ru-ն
Շելբին այդ սուրբծննդյան հրաշքի մասին պատմել է իր YouTube-յան ալիքում և ցույց տվել RеdditGifts-ի ամենահայտնի օգտատերերից մեկից ստացած նվերները:
Գեյթսը աղջկան նվիրել է «Հարի Փոթերի» Հոգվարթսով և «Աստղային պատերազմների» R2D2 ռոբոտով LEGO կոնստրուկտոր, մի քանի տուփ թխվածքաբլիթ, «Թվին Պիքս» սերիալի թեմատիկայով մի քանի հուշանվեր և այլ նվերներ:
Նա նաև նվիրաբերություն է կատարել «Սրտի ամերիկյան ասոցիացիային»` Շելբիի մոր հիշատակին, ով մահացել է 2019թ.ի մարտին: Հայտնի «գաղտնի Սանտան» չի մոռացել նաև աղջկա կատվի մասին:
Բիլ Գեյթսը ուշադիր զննել է Շելբիի սոցցանցերի էջերը, դրա համար կարողացել է ընտրել այնպիսի նվերներ, որոնք դուր են եկել աղջկան:-0-
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում