ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից, հաղորդում է
fithacker.ru–ն։
Դիետայից հետո չափից շատ յուղոտ սնունդ չօգտագործելու դեպքում ձեր նախկին քաշը երբեք չի վերադառնա։
Եվ այսպես
Առաջին օրը պետք է ուտել միայն բրինձ, երկրորդ օրը` հավ, երրորդ օրը` կաթնաշոռ, չորրորդ օրը` անյուղ պանիր։ Հարկավոր է խմել շատ ջուր և կանաչ թեյ, բացառել աղը։ Սնունդը պետք է ընդունել օրական 4–5 անգամ` մոտ 200–250 գրամ չափաբաժնով։ Ժամը 20։00–ից հետո թույլատրվում է միայն կեֆիր կամ թեյ։–0